loader
hafo.am hafo.am 093 577 177 info@hafo.am
Cover Photo
intro

Ծանոթացե՛ք

Չիհուահուա

Հասակը` 15-22սմ
Քաշը ` 1-2 կգ
Կյանքի տևողությունը` 10-18 տարի

Չիհուահուա ցեղատեսակի շան գեղեցկությունը, փոքր չափսերը, բնավորությունը և տարբեր գույներն առանձնացնում են նրան բոլոր ցեղատեսակներից։ Նա մտնում է թոփ 10 «հսկող» շների ցուցակում։  Ամենից շատ սիրում է գտնվել իր տիրոջ կողքին՝ պահանջելով շատ ուշադրություն։

Ծագումը

Ինչպես շատ ցեղատեսակների, այնպես էլ այս փոքրիկի ծագումն անհայտ է, բայց երկու վարկած այնուամենայնիվ կա։

Առաջին վարկածում ասվում է, որ նա առաջացել է կենտրոնական կամ հարավամերիկյան շան ցեղատեսակից, որը հայտնի է Թեչիչի անունով։ Հետաքրքիր է այն փաստը, որ մ․թ․ա 9-րդ դարում տոլտեկների (հնդկացիներ, ովքեր 9-րդ դարում ունեին հսկայական պետություն) կողմից արված փորագրություններում գտնվել են շան պատկերներ, որոնք շատ նման էին չիհուահուայի արտաքին տեսքին՝ նույն մեծ ականջներով և կլոր գլխով։ Հենց այդ շներին անվանում էին թեչիչի, սակայն թե ինչ կապ ուներ այս շունը տոլտեկների հասարակության անդամների հետ, մինչև այսօր անհասկանալի է։

Ենթադրվում է, որ այն ժամանակ, երբ ացտեկները նվաճել են տոլտեկներին, նրանք վերցրել են թեչիչիներին և բերել իրենց մոտ։ Շներից շատերն ապրել են տաճարներում և օգտագործվել են ծիսական արարողություններում։ Ացտեկները հավատում էին, որ այս շներն ունեին  գերբնական ուժեր և ունակություն տեսնելու ապագան, բուժել հիվանդներին և պահպանել մահացածների ոգիները։

Ըստ երկրորդ վարկածի՝ այս փոքր շները ծագել են Չինաստանում, հետո իսպանացի առևտրականները նրանց տեղափոխել են Մեքսիկա, այնտեղ էլ բուծել տեղի շների հետ։ Այս վարկածի համաձայն՝ 1850-ականներին Մեքսիկայում ծագել է չիհուահուայի ցեղատեսակը, հետո տարածվել Ամերիկայում և հայտնի դարձել ամբողջ աշխարհում։ Այսօր այս ցեղատեսակը համաշխարհային 155 ցեղատեսակի ցանկում թվով 11-րդն է։

Առանձնահատկությունները

Չիհուահուան աշխարհին հայտնի է իր փոքր չափսերով, բայց միևնույն ժամանակ «ուժեղ» բնավորությամբ, ինչով հմայում է բոլորին։ Ուրախ, զվարթ և միշտ զբաղված փոքրիկի միակ սիրելի պարտականությունն իր տիրոջ կողքին լինելն է։ Տանը և դրսում նա հետևում է նրան ամենուր, նույնիսկ գնումների գնալիս։ Չիհուահուայի փոքր չափսերը թույլ են տալիս նրան ամեն տեղ տանել։

Մեծ ականջներով այս հրաշքները խելացի են և շատ ընդունակ, իսկ վարժեցման ընթացքում սովորում են արագ և մեծ ոգևորությամբ։ Սակայն վարժեցումը պետք է լինի միայն դրական կերպով, պարգևատրումներով, հակառակ դեպքում նրանք չեն արձագանքի ձեզ, նույնիսկ կարող են չենթարվել։ Շատ կարևոր է չիհուահուա պահելիս հաշվի առնել նրա փոքր չափսերը։ Նրանք կարող են փախչել բակից՝ անցնելով փոքր անցքերի միջով և մտնել այնպիսի վայրեր, որտեղով հնարավոր չէ անցնել։

Այս ցեղատեսակները խորհուրդ չեն տրվում այն ընտանիքներին, ովքեր ունեն 8 տարեկանից ցածր երեխաներ։ Վերջիններս հեշտորեն կարող են վնասել այս շներին։ Սակայն կարևոր է հիշել, որ ճիշտ  վարժեցման և ընտելացման դեպքում նրանք կարող են լավ հարաբերությունների մեջ լինել երեխաների, մեծահասակների և այլ կենդանիների հետ։ 

Չիհուահուաները կասկածամիտ են անծանոթների նկատմամբ, ինչի շնորհիվ էլ լավագույն կերպով կարող են հսկել տունը։ Սակայն անհրաժեշտ է սովորեցնել նրան դիմավորել մարդկանց ավելի սիրալիր վերաբերմունքով։

Մի բան, որ չպետք է մոռանաք, դա այն է, որ ձեր համարձակը մոռանում է իր չափսերի մասին և հեշտությամբ կարող է հարձակվել իրենից չափսերով մեծ շան վրա։ Այն մարդիկ, ովքեր ապրում են այս պստոների հետ, այնպես են նրան նվիրվում, որ հրաժարվում են ցանկացած այլ ցեղատեսակից։ Վերջիններիս մյուս առավելությունն այն է, որ նրանք համարվում են երկարակյաց շներ և ապրում են  համարյա 18 տարի։ Նրանց անհրաժեշտ է օրական 20-30 րոպե վարժություններ և զբոսանք։ Չեն սիրում ցուրտ եղանակը և խոնավ վայրերը, ուստի ձմռանը անհրաժեշտ է տաք հագուստ։

Սննդակարգ

Խորհուրդ է տրվում 1,5-2 բաժակ բարձրորակ չոր կերակուր, օրը 2 անգամ:

Հիշեք՝ Ձեր շան ուտելու չափը կախված է իր քաշից, տարիքից, նյութափոխանակությունից և գործունեության մակարդակից: Շները անհատականություններ են, ինչպես մարդիկ, և նրանց անհրաժեշտ չէ ուտելիքի նույն քանակը: Պարզից էլ պարզ է, որ ակտիվ շունն ավելի շատ ուտելիք կպահանջի, քան՝ ոչ ակտիվը: 

Dog content1
Dog content2
Work
Work
Work
Work
Work