top of page

«ՆՇԵՆՈՒ ԾԱՂԿԱԾ ՃՅՈՒՂԵՐ» հրաշալի կտավը Վան Գոգը ստեղծել է Սեն Ռեմի դե Պրովանսում:

1890 թվականի հունվարի 31-ին Թեոդորուս վան Գոգը՝ նկարչի եղբայրը, ուրախ լուր հաղորդեց նրան, իր որդու ծննդյան մասին, որին անվանել էին Վինսենթ Վիլլեմ՝ ի պատիվ հորեղբոր։

Վինսենթ վան Գոգն անմիջապես ձեռնամուխ եղավ նոր կտավ ստեղծելուն, որը նպատակադրվել էր նվիրել եղբորը։

Վան Գոգի մտադրությամբ այդ կտավը փակցվելու էր ամուսինների մահճակալի վերևում և խորհրդանշելու էր նոր կյանքի սկիզբը՝ նշենու ծաղկած ճյուղեր, որպես գարնան ու նոր կյանքի խորհրդանիշ։

 

Վայելե՛ք ստեղծագործելու բերկրանքը:

Պարզապես ներկեք կտավի համարակալված ուրվագիծը, հետևելով ուղեցույցին, և կյանքի կոչեք Ձեր յուրահատուկ գլուխգործոցը՝ Վան Գոգի «ՆՇԵՆՈՒ ԾԱՂԿԱԾ ՃՅՈՒՂԵՐ» հայտնի նկարի հիման վրա:

 

Թվերով նկարչության հավաքածուն ներառում է.

1. Գունավոր կտավ՝ որակյալ փայտե շրջանակով, նկարի ուրվագծային հիմքով, չափը 40x50սմ

2. Հուշող ուրվագիծ

3. Ներկեր. 23 ակրիլային ներկ՝ ջրային հիմքով, արագ չորացող

4. Վրձիններ՝ 3 հատ

5. Ամրակներ՝ նկարը պատից կախելու համար

Բարդությունը՝ ●●●●○

Արտադրող՝ Hobbart

Վան Գոգ «ՆՇԵՆՈՒ ԾԱՂԿԱԾ ՃՅՈՒՂԵՐ» թվերով նկարչություն կտավի վրա, 40x50

Артикул: 00146
12 000,00AMDЦена
    bottom of page