Լրահոս
Օրվա լրահոսը

Իրինա Ղազարյան.«Իմ տղային իր հրամանատարն է սպանել» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 14,2017 16:08

Այսօր կառավարության շենքի մոտ կրկին բողոքի ցույց էին անում սեւազգեստ մայրերը, որոնց որդիներն, իրենց պնդմամբ՝ սպանվել են բանակում՝ խաղաղ պայմաններում:

Aravot.am-ի հետ զրույցում սպանված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանն ասաց, որ շուտով մեկ տարին կլրանա, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոստացել էր սեւազգեստ մայրերի սպանված տղաների գործով զբաղվել, սակայն մինչ օրս որեւէ նորություն չկա:

Տիկին Ղազարյանն ասաց, որ իրենց բողոքի ցույցին մշտապես մասնակցող խաղաղ պայմաններում սպանված զինվորների ծնողներից վերջերս 2-ը մահացան. Այդ էր պատճառը, որ որոշ ժամանակ սեւազգեստ մայրերը ցույց չէին անում.«Բայց շարունակելու ենք մեր ցույցերը: Մենք, երեւի, էշ էինք, տղա բերեցինք՝ տվեցինք պետությանը, որ սենց լինի, իսկ պետությունը ոչինչ չանի»:

Խաղաղ պայմաններում սպանված Վալերի Մուրադյանի մայրը՝ Նանա Մուրադյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ գլխավոր դատախազությունից Գայանե Գասպարյանը մի քանի ամիս առաջ մայրերին վստահեցրել է՝ գլխավոր դատախազի հանձնարարականով ինքն է զբաղվելու այս գործով.«Անգամ մեզ խոստացավ՝ ձերբակալվողներ էլ կլինեն, հանգիստ եղեք, գործը կբացահայտվի: Բայց արդեն քանի ամիս է ոչինչ էլ չեն անում, որովհետեւ չեն ուզում, իրենց ձեռնտու չէ»:

Իրինա Ղազարյանի պատմելով՝ «Ունեմ վկա, հետախույզը տեսել է՝ ոնց են իմ տղային սպանել, փաստերով տվել եմ իրանց, ձեռք չի տալիս ընդունեն, որ իմ էրեխուն սպանել են: Պաշտպանության նախարարությունն ասում է՝ դա պետական գաղտնիք է: Ի՞նչ պետական գաղտնիք, ձեռք չի տալիս գործը բացահայտվի: Իմ տղուն սպանել է իր հրամանատարը՝ Ջհանգիրյան Մարտինը: Ինչի եմ սենց 100 %-ով ասում. որովհետեւ ինքը վերջերս իր զորամասում նորակոչիկներին ասել է՝ մի հատ ծնող կա, ինձանից բողոքում ա, իբր իր տղուն սպանել եմ, ես մարդասպան չեմ: Բա եթե էդքան պարզ ես, արի, հրապարակում հայտարարի, որ նման բան չես արել, ասա մարդասպան չեմ: Մինչեւ իմ էրեխուն սպանելը, 2010 թվի դեկտեմբերի 17-ին, դու նոյեմբերի 2-ին բլինդաժում զինվոր ես սպանել: Այն ժամանակ եթե ձերբակալած լինեին Ջհանգիրյանին, էրեխուս դեպքը չէր լինի: Ջհանգիրյանի կռիշը Հակոբյան Մովսեսն ա»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930