top of page

Վան Գոգի «ԱՍՏՂԱԼԻՑ ԳԻՇԵՐ» կտավը դիտելիս՝ առաջին հայացքից ուշադրության կենտրոնում են հայտնվում աստղերն ու լուսինը՝ իրենց վառ արտահայտվածությամբ։

Վան Գոգը «Աստղալից գիշերը» նկարել է մեկ գիշերվա ընթացքում, որի մասին նա 1889 թվականի մայիսին իր եղբորը՝ Թեոյին գրել էր.

«Պատուհանի ճաղերի միջով ես տեսնում եմ ցորենի ցանկապատած դաշտ, որի վրա առավոտյան իր ողջ գեղեցկությամբ բարձրանում է արեգակը։ Այսօր, մինչև արեգակի բարձրանալը, երկար զննում էի տեղանքը, որտեղ միայնակ և շատ մեծ թվացող առավոտյան աստղն էր միայն»:

 

Գտնում են, որ այդ ժամանակ Վեներան Պրովանսում իսկապես շատ պայծառ է եղել, և հավանաբար նկարում՝ կիպարիսից աջ պատկերված խոշոր աստղը Վեներան է:

 

Վայելե՛ք ստեղծագործելու բերկրանքը:

Պարզապես ներկեք կտավի համարակալված ուրվագիծը, հետևելով ուղեցույցին, և կյանքի կոչեք Ձեր յուրահատուկ գլուխգործոցը՝ Վան Գոգի «ԱՍՏՂԱԼԻՑ ԳԻՇԵՐ» հայտնի նկարի հիման վրա:

 

Թվերով նկարչության հավաքածուն ներառում է.

1. Գունավոր կտավ՝ որակյալ փայտե շրջանակով, նկարի ուրվագծային հիմքով, չափը 40x50սմ

2. Հուշող ուրվագիծ

3. Ներկեր. 23 ակրիլային ներկ՝ ջրային հիմքով, արագ չորացող

4. Վրձիններ՝ 3 հատ

5. Ամրակներ՝ նկարը պատից կախելու համար

6.Բարդությունը՝ ●●●○○

Արտադրող՝ Hobbart

 

Վան Գոգ «ԱՍՏՂԱԼԻՑ ԳԻՇԵՐ» թվերով նկարչություն կտավի վրա, 40x50

Артикул: 00150
12 000,00AMDЦена
    bottom of page