Գերմանիայի բնության պահպանության միությունն առաջարկում է 2022-ին «Տարվա թռչուն» հռչակել սպիտակ արագիլը

Այսօր Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Աննա Մազմանյանը և Արամ Մեյմարյանը ընդունել են Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) Կովկասյան ծրագրի համակարգման գծով ղեկավար Վիտալիյ Կովալյովին և ծրագրերի ղեկավար Լուսինե Աղաջանյանին։

Աննա Մազմանյանը գործընկերներին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալին, որը համակարգելու է բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության ոլորտը, և ում համակարգման ներքո գտնվող ոլորտն անմիջական կապ ունի մեր երկրում Գերմանիայի բնության պահպանության միության տածած գործունեության հետ։

ՇՄ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ NABU-ն Հայաստանի Հանրապետությունում սկսել է գործել դեռևս 2001 թվականից: Այդ ժամանակից ի վեր ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ համատեղ իրականացվել են մի շարք նախագծեր՝ ուղղված Հայաստանի կենսաբազմազանության պահպանմանը, իսկ 2007 թ-ի մարտին նախարարության հետ ստորագրվել է նաև համագործակցության համաձայնագիր: 2010 թ-ի նոյեմբերին բացվել է Գերմանիայի բնության պահպանության միության պաշտոնական մասնաճյուղը ՀՀ-ում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Մասնավորապես անդրադարձ է կատարվել սպիտակ արագիլների աղտոտման խնդրին։ Տարածաշրջանի էկոլոգիական խնդիրը լուծելու, թռչունների աղտոտման աղբյուրը հայտնաբերելու և դրան համակարգային լուծում տալու նպատակով շրջակա միջավայրի նախարարությունը համագործակցում է նաև NABU-ի հետ։

Լուսինե Աղաջանյանը ներկայացրել է միության կողմից իրականացված ուսումնասիրությունների և աշխատանքների ընթացիկ վիճակը։

Աննա Մազմանյանը տեղեկացրել է, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և այլ գերատեսչությունների հետ ամիսներ տևած աշխատանքների արդյունքում արդեն ուրվագծվել են բնապահպանական այս խնդրի հիմքում ընկած հիմնական պատճառները և պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն դրանք իսպառ վերացնելու ուղղությամբ։

Վիտալիյ Կովալյովը ներկայացրել է 2022 թվականին սպիտակ արագիլին «Տարվա թռչուն» հռչակելու NABU-ի առաջարկը։ Այսպիսի ընտրությունը թիրախային է՝ հաշվի առնելով 2017 թվականից Արարատյան դաշտում նկատվող արագիլների աղտոտման երևույթը։ Ակցիան կօգնի հանրության ուշադրությունը սևեռել բնապահպանական խնդրին և ձևավորել ու արմատավորել էկոլոգիական մշակույթ։

Անդրադարձ է կատարվել մարդ-վայրի բնություն կոնֆլիկտին, որը վերջին ժամանակներում սրվել է մարդու կողմից բնության վրա ճնշում գործադրելու հետևանքով։

Նախարարությունն այս խնդրի շուրջ բազմաթիվ հանդիպում-քննարկումներ է անցկացրել, և լուծմանն ուղղված ցանկացած որոշում պետք է նախևառաջ բխի բնապահպանական շահից։

NABU-ն 2018 թվականից իրականացնում է մարդու և վայրի կենդանիների միջև կոնֆլիկտի ուսումնասիրություն։ Ծրագիրը կշարունակվի նաև 2022 թվականին, որի ընթացքում կիրականացվեն փորձնական ծրագրեր՝ կանխելու և լուծելու խնդիրը։

Անդրադարձ է կատարվել նաև մեկ այլ բնապահպանական խնդրի, պարոն Կովալյովը ներկայացրել է, որ Գերմանիայում հաջողությամբ կիրառվում է էլեկտրալարերին թռչունների բախումը կանխելու փորձը․ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել մանրամասն քննարկել փորձի փոխանակման հնարավորությունները։

Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ փաստել են, որ նախարարության և Գերմանիայի Բնության Պահպանության Միության առաջնահերթությունները շրջակա միջավայրի կառավարման և պահպանության ոլորտում համընկնում են և պետք է առավել ակտիվ ու արդյունավետ միավորել ջանքերն այդ ուղղությամբ։

Տպել
1202 դիտում

Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտիներում իրականացվող աշխատանքներում կամավորների կարիք կա․ ինչպես ներգրավվել

Ռուսական «Առաջին ալիք»-ի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով

56-ամյա վարորդը «Նիսսան»-ով բախվել է «Հոնդա»-ին, վերջինն էլ առաջ ընթանալով հարվածել է մեկ այլ մեքենայի․ կա տուժած

Ցանկանում ենք, որ հայ-ադրբեջանական բանակցություններն ավարտվեն խաղաղության պայմանագրով․ Թուրքիայի ԱԽ

Գարեգինը ընկել է իր փորած փոսը, հնձել այն, ինչ ցանել է, նա կաթողիկոսից վերածվել է ակտիվիստի և սադրիչի. Առաքելյան

Հայտնի են Գեղարքունիքում կայծակից մահացած և տուժած կանանց ինքնությունները․ ինչ վիճակում են հիվանդանոց տեղափոխվածները

Դեբեդի հեղեղման հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են ուշ ժամերին

Հայտարարում ես կառավարությանը ազգադավ դավաճան, քաղաքական պայքար սկսում, փորձում անել Գալստանյանի չկարողացածը. Ղազարյան

Ի վերջո, Մայր Աթոռում հասկանու՞մ են, որ հանուն Ռոբերտ Քոչարյանի դարձան գործիք, մաշվեցին մինչև քոք․ Սահակյան

Այնպիսի «քաղաքական մսաղաց» կլինի, որ ուժերից ոչ բոլորի գլուխները կմնան իրենց տեղերում. Ռոբերտ Ղևոնդյան

Չինաստանը պատրաստ է օգնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքների հաղթահարման հարցում

Միջադեպ Վրաստանի խորհրդարանում․ ելույթի ժամանակ ջուր են լցրել ընդդիմադիր պատգամավոր Գիորգի Վաշաձեի վրա (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը կնպաստի տարածաշրջանում կայունությանը․ Միխայիլ Գալուզին

ՀՀ տարբեր բուհերում հավաքագրվում են խմբեր՝ աղետից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքների համար

Արեն Մկրտչյանն այցելել է Ալավերդու՝ աղետից տուժած փողոցներ, տնայցերի միջոցով գնահատել առկա կարիքները (տեսանյութ)

Կիպրոսի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին

Վրաստանի խորհրդարանը չեղարկել է «Օտարերկրյա գործակալների» օրենքի վրա դրված նախագահի վետոն․ ընդդիմությունը լքել է դահլիճը

Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առիթով

141 բնակիչ շարունակում է մնալ Սանահին կայարանում․ հրապարակվել են աղետի գոտում օպերատիվ իրավիճակի վերջին տվյալները

Բելգիայում պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները համագործակցության հնարավորությունների շուրջ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում կարճատև անձրև և ամպրոպ կլինի

Հայաստանը նշում է Առաջին հանրապետության 106 ամյակը․ Բելգիայի դեսպանի շնորհավորանքը

Մենք հավատարիմ ենք հայ-վրացական ռազմավարական գործընկերության և եզակի կապերի ամրապնդմանը․ Դարչիաշվիլին ուղերձ է հղել

Գնել Սանոսյանը հանձնարարականներ է տվել՝ կապված վնասների գույքագրման աշխատանքների հետ, դիտարկել Մ6 մայրուղու վնասները

Ինչպես պետք է շրջանցել Մ-6 միջպետական ճանապարհի փլուզված հատվածները

Հաղպատ կիսակայարանում արգելափակվածների սննդամթերքը տեղ է հասցվել, Ախթալայից մեկ ընտանիք ամենագնացով կտեղափոխվի Ալավերդի

Մարդը ինչքան պիտի տառապի, որ հասկանաք՝ անկեղծ է ուզում իշխանությունը, ձևեր չի թափում. Գարեգին Միսկարյան

Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի և ոչ թե իրեն վերնախավ համարող խմբերի երազանքներին համահունչ. վարչապետ (տեսանյութ)

Հայաստանում ԵՄ առաքելության ներկայացուցիչներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք

Ինչպես են ակցիա իրականացնող երիտասարդները հարվածում ընթացող մեքենային (տեսանյութ)

Հեղեղից տուժած բնակավայրերում կամավորական աշխատանքի կարիք կա․ ԿԳՄՍ նախարարը դիմել է ուսանողներին

Եկեղեցին քաղաքական հարթակ սարքած անձինք ոչ ոքից առավել չեն ու կրելու են քաղաքականության բոլոր հետևանքները. Չախոյան

Աղետի հետևանքները հսկայածավալ են, չտխրեք, մենք կունենանք էլ ավելի բարեկարգ ու գեղեցիկ քաղաքներ և գյուղեր․ Մկրտչյան

Ջրհեղեղի պատճառով մեծ դժվարությամբ Ալավերդի տեղափոխված հղիին կեսարյան հատում է արվել․ ծնվել է առողջ տղա

Ո՞նց կարելի է մտածել, որ մի քանի հազար մարդ կարող էին խոչընդոտել, որ ՀՀ հիմնադրման օրը հավուր պատշաճի չնշվի․ Մկրտչյան

Աղետի գոտում փրկարարական աշխատանքները շարունակվում են (լուսանկարներ)

Հանրապետության տոնը խորհրդանշում է պետականության վերականգնումը և անկախ պետություն կառուցելու քաղաքական կամքը. Միրզոյան

Հայաստանը որպես ինքնիշխան, ազատ և ժողովրդավար պետություն ամրապնդելը յուրաքանչյուրիս առաքելությունն է. Ավինյան

Երբ ծայրագույն վարդապետը վերածվում է տարրական փնթի խառնակչի. Արեգ Քոչինյան

Գեղարքունիքի մարզում 3 կին է կայծակնահարվել. նրանցից մեկը տեղում մահացել է