1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արցախում վիրավորվածների ճնշող մեծամասնության մոտ ականապայթյունային վիրավորումներ են. նախարար

Արցախում վիրավորվածների ճնշող մեծամասնության մոտ ականապայթյունային 
վիրավորումներ են. նախարար

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով Արցախում վիրավորվածների ճնշող մեծամասնության մոտ առկա են ականապայթյունային վիրավորումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Վիրավորումների ճնշող մեծամասնությունը, գրեթե 100 տոկոսը ականապայթյունային են, ոչ հրազենային, որովհետև փաստացի, սա օդային, հրետանային կամ թռչող սարքերով պատերազմ է: Մեր վիրավորների մարմիններում բազմաթիվ բեկորներ կան և հենց այդ  բեկորները կամ պայթյունի ուղիղ ուժն է, որն առաջացնում է վիրավորումը կամ դժբախտաբար նաև մահը»,- նշեց Թորոսյանը: Վիրավոր զինծառայողների թիվը նշելու վերաբերյալ հարցին նախարար Թորոսյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում Պաշտպանության նախարարությունը հայտնում է բոլոր տեղեկությունները:

Նրա խոսքով՝ Արցախի Հանրապետության թե՛ քաղաքացիական և թե՛ ռազմական բժշկական հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղորայքով, համապատասխան պարագաներով և բժշկական սարքավորումներով: Արյան պաշարներ նույնպես կան:

Նախարարը վստահեցրեց, որ բոլոր նյութերի մատակարարումներն արվում են անխափան, ինչպես նաև բժշկական անձնակազմի տեղափոխումը:

«Կան բժիշկներ, ովքեր հենց իրենք են խնդրում մեզ, որպեսզի գնան և օգնեն Արցախի իրենց գործընկերներին: Երբեմն մենք մերժում ենք, որպեսզի այդ ամենը կանոնակարգված արվի: Կատարվում է նաև օպերատիվ կառավարում, երբ հասկանում ենք, որ այդ պահին անհրաժեշտ է լինում ուժերի կենտրոնացում և մեկ ուրիշ տեղ ավելի հանգիստ է, արագ տեղափոխումները կատարվում են և՛ Արցախի տարածքում, և՛ Հայաստանից Արցախ»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները:

Արցախում և Հայաստանում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի, ողջ զինանոցի կիրառման՝ հրետակոծման, ԱԹՍ հարվածների և հրթիռակոծման հետևանքով 21 քաղաքացիական անձ է զոհվել, վիրավորվել 80-ը:

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է 219 զինծառայող և կամավորական:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]