Children in Regions NGO

Children in Regions NGO

Education

We are building network between regions children through activities.

About us

Our mission is to create strong educated leaders with geographical spread, active connections and strong value system, who will take responsibility for the development of the regions by involving or collaborating in business, social, educational programs.

Website
https://mem.team/
Industry
Education
Company size
201-500 employees
Type
Nonprofit
Founded
2019

Locations

Employees at Children in Regions NGO

Updates

  • ENG 🔽 «Ես հետևողականորեն մնում եմ այն կարծիքին, որ ՄԵՄ-ի երիտասարդները փայլում են իրենց հասունությամբ, խելացիությամբ և առաջադեմ մտածողությամբ»,- իր խոսքում հպարտությամբ նշում է ՄԵՄ առաջնորդական դպրոցի անգլերենի ուսուցչուհի և նախագծերի ղեկավարման մասնագետ Լինդա Հադդադը: Լիբանանահայ Լինդան շուրջ 14 տարի է, ինչ նախագծերի կառավարման ոլորտում է։ Նրա խոսքերով՝ ամեն անգամ նոր ՄԵՄ-ցիների դասավանդելիս, հաճախ թվում է՝ նրանք մենթոր են, ինքը՝ մենթի։ Յուրաքանչյուր դասի ժամանակ հույսով է լցվում, որ մեր երկրի ապագան ապահով է այս սերնդի ձեռքերում: Լինդան նաև ՄԵՄ-ի ակտիվ մենթորներից է. փոխանցում է իր ողջ գիտելիքի պաշարը մեր երիտասարդներին և նվիրումով աջակցում բոլորին: Մեր շա՜տ սիրելի Լինդա, շնորհակալություն ենք հայտնում Ձեզ անսպառ նվիրումի և մեր կողքին լինելու համար։ 💚 __________________________ "I consistently maintain the opinion that the youth of MEM shine with their maturity, intelligence, and progressive thinking," proudly notes Linda Haddad, English teacher at MEM Leadership School and project management specialist. Lebanese-Armenian Linda has been in the field of project management for about 14 years. According to her, every time she teaches a new MEM member, it often feels like they are the mentors and she is the mentee. With each class, she is filled with hope that the future of our country is secure in the hands of this generation. Linda is also one of MEM's active mentors, sharing all her knowledge with our young people and supporting everyone with dedication. Our beloved Linda, we thank you for your tireless dedication and for being with us. 💚

    • No alternative text description for this image
  • 📍 Վերջին ու անփոփոխ կանգառը` հայրենի գյուղ Լիանա Հակոբյանը Արմավիրի մարզի Քարակերտ գյուղից է։ ՄԵՄ-ում կամավորելու 3 տարիների ընթացքում  ղեկավարել է Մարդկային ռեսուրսների կառավարման ու Ժամանցի բաժինները։ Թեև ուսանող լինելու փաստը նրան ֆիզիկապես բաժանում է գյուղից, բայց ՄԵՄ-ցու նպատակները կապված են Քարակերտի զարգացման հետ։ Գյուղում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա ունենալը երկար ժամանակ երազանք էր, հետո դարձավ նպատակ։ Օգտագործելով նաև ՄԵՄ-ի շնորհիվ ձեռք բերած կապերն ու հմտությունները` Լիանան միացավ տեղի դպրոցի թիմին և հանձնառեց 6 միլիոն արժողությամբ դրամահավաքի հաջող ավարտը։ Այժմ ինչպես Քարակերտի, այնպես էլ հարակից գյուղերի 10-18 տարեկան երեխաները հնարավորություն ունեն անվճար ստանալ տեխնոլոգիական կրթություն։ «Խոսքերի փոխարեն գործով ու սեփական օրինակով եմ ուզում ցույց տալ, որ մեր համայնքում ու հայրենիքում դրական փոփոխություններ կարող ենք բերել հենց մենք»,- հավելում է հայրենատեր առաջնորդը։  Լիանայի ու շատ երիտասարդների կյանքը կարող ես փոխել հենց Դու։ Վերցրու՜ հանձնառություն և օգնի՜ր կերտել առաջնորդներ` հանուն երկրի համաչափ զարգացման։ 💚 Դու կարող ես դառնալ որևէ երեխայի #հանձնառու՝ ամսական նվիրաբերելով 8.000 դրամ reArmenia հարթակում ու, կարևորը, ստանալ չափելի ու թափանցիկ հաշվետվություն նրա առաջընթացի մասին։  🔹️ https://lnkd.in/e2YW-b35 Այլ մանրամասները` մեկնաբանության բաժնում։

    • No alternative text description for this image
  • 🤩 Փոխի՜ր կյանքեր մեկ հպումով Երբևէ մտածե՞լ ես, որ փոքր ներդրումով կարող ես կյանքեր փոխել։ Մենք տալիս ենք Քեզ այդ հնարավորությունը։ #ՄԵՄ-ը առաջարկում է վերցնել հանձնառություն և միասին կերտել հայրենատեր առաջնորդներ՝ հանուն երկրի համաչափ զարգացման։ Դուք կարող եք դառնալ առնվազն 1 մարզեցի երեխայի #հանձնառու՝ ամսական նվիրաբերելով ընդամենը 8.000 դրամ, որի շնորհիվ նա կստանա փոփոխություններ բերողների զարգացնող միջավայրում գտնվելու և դրանց մասնակցելու հնարավորություն։ Այս ամենի մասը դառնալու համար անհրաժեշտ է՝ ✔️ միանալ ամսական բաժանորդագրությամբ reArmenia հարթակում, ✔️ բաժանորդագրվելուց հետո էլեկտրոնային փոստին ուղարկած նամակի միջոցով ընտրել անհատ երեխա կամ երեխաների կատեգորիա (օրինակ՝ Ձեր հայրենի բնակավայրից, Սյունիքից մեկ երեխա, դպրոցական/ուսանող և այլն), ում ցանկանում ես հովանավորել, որից հետո մենք ✔️ հանձնառուին կկցենք երեխա/ներ՝ ըստ ընտրված կատեգորիայի, ✔️ 2 ամիսը մեկ կտրամադրենք տվյալ երեխայի/ների զարգացման տեմպերի և առաջընթացի չափելի և թափանցիկ հաշվետվություն, ✔️ հանձնառուին կներգրավենք մեր համայքային միջոցառումներին, ✔️ կկազմակերպենք հանդիպումներ երեխայի/ների ու հանձնառուի միջև։ Օգնի՜ր կերտել մարզեցի առաջնորդներ` անցնելով հետևյալ հղմամբ 🔽 https://lnkd.in/e2YW-b35

    • No alternative text description for this image
  • 📢 ՄԵՄ-ի տաղավարը` CCF-ում Գիտե՜նք, գիտե՜նք, որ սպասում էիր այս նորությանը։ Ապրիլի 27-ին և 28-ին երկրում և տարածաշրջանում առաջին ու միակ ապագայի քաղաքում տեղի ունեցող փառատոնին` Career City Fest-ին, կմասնակցի նաև ՄԵՄ-ը։ Երկու օր շարունակ հազարավոր մարդիկ և հարյուրավոր ընկերություններ հնարավորություն կունենան գտնել իրար, ծանոթանալ, փոխանակել գաղափարներ, ստեղծել նոր ու արժեքավոր համագործակցություններ։ 🕵🏻 Փառատոնի այցելուները կարող են. 🔹 ծանոթանալ ՀՀ առաջատար ընկերությունների կորպորատիվ մշակույթին, ապրանքներին, ծառայություններին և թիմերին, 🔹 մասնակցել կոնֆերանսներին, մաստեր կլասներին, սեմինարներին, 🔹 ներկա գտնվել գործատուների յուրօրինակ EVP Show-ին, 🔹  մասնակցել տասնյակ այլ միջոցառումներին։ Փառատոնի հարթակների և մանրամասների մասին։ 🔽 https://careercityfest.am Գրանցվել կարող ես. https://bit.ly/CCF2K24_REG Դե՜, սպասում ենք Քեզ ՄԵՄ-ի տաղավարում. 📅 Ապրիլի 27-ին և 28-ին, 📍 Մերիդիան էքսպո կենտրոնում (Ոսկերիչների 1) 🤝 Շնորհակալ ենք միջոցառման կազմակերպիչ Skill - Event Marketing Company-ին։

    • No alternative text description for this image
  • 📢 Հեռավոր գյուղի դպրոցականից մինչև ԱՄՆ հայերին դասավանդող 16-ամյա Լեյլի Խաչատրյանը Լոռու Մեղվահովիտ գյուղից է։ 3 տարի կամավորելով #ՄԵՄ-ում` նա ներգրավված է եղել մի շարք նախագծերում, այժմ էլ ՄԵՄ Կրթական բաժնի համակարգողն է։ Թեև հայրենի գյուղում չկա դպրոց ու կրթության համար անհրաժեշտ է հարևան գյուղի դպրոց հաճախել, համառ ու չհանձնվող աղջիկը դժվարություններից չի կոտրվում։ «Երբեմն ստիպված ենք եղել ոտքով 7 կիլոմետր անցնել, բայց խոչընդոտները հաղթահարելի են. կարևորը նպատակի հետևից գնալն ու մեծ երազելուց չվախենալն է»,- պատմում է նա։ 📚 Ինքնակրթվելու, փորձ, գիտելիքներ ձեռք բերելու, հմտություններ զարգացնելու շնորհիվ Լեյլին դեռ 14 տարեկանում ԱՄՆ հայերին դասավանդում էր թվային գրագիտություն։ Լեյլիի նման շատ երիտասարդներ ունեն Քո կարիքը։ Հանձնառությու՛ն վերցրու, փոխի՛ր կյանքեր, օգնի՛ր կերտել առաջնորդներ` հանուն երկրի համաչափ զարգացման։ 💚 Դու կարող ես դառնալ որևէ երեխայի #հանձնառու՝ ամսական նվիրաբերելով 8.000 դրամ reArmenia հարթակում, ստանալ հաշվետվություններ նրա առաջընթացի մասին և, իհարկե, հանդիպել նրան։ 📍https://lnkd.in/e2YW-b35

    • No alternative text description for this image
  • 📢 #ԴեմառԴեմ-ի կարևոր մասնիկ էր կազմում նաև մարզերի երեխաների կողմից ստեղծված ու ղեկավարվող նախագծերի ցուցադրությունը։ Մարզային ֆորումի ժամանակ տաղավարներով հանդես եկան 4 նախագծեր, և ձեռք բերեցին նոր և արդյունավետ համագործակցային կապեր։ Ծանոթանանք նրանց հետ․ 🔹️ «Համակարգիչ+» -ն օգնում է մարզերի երիտասարդներին զինվել տեխնիկայով` նպաստելով նրանց անձնային ու մասնագիտական աճին և ստեղծելով մարզից աշխատելու հնարավորություն։ 🔹️ ՄԵՄ-ցի երիտասարդների կողմից հիմնված մյուս ծրագիրը` «SIMPI Freelance Agency»-ը, մատուցում է թվային ծառայություններ ֆրիլանս ձևաչափով, իրականացնում ֆրիլանսինգի դասընթացներ ու տրամադրում անվճար առցանց խորհրդատվություն։ 🔹️ «I'm Syunik»-ը արշական ակումբ է` ստեղծված սյունեցի երիտասարդների կողմից։ Այն արդեն երկու տարի է, ինչ կազմակերպում արշավներ Սյունիքի հեռավոր բնակավայրերում, բացահայտում մարզի տեսարժան վայրերը և զարգացնում էկոտուրիզմը։ 🔹️ «WorldPulse Innovators»-ն առաջարկում է խնայել ժամանակ ու ստանալ գոհացնող արդյունք` օգտվելով իրենց մատուցած թվային ծառայություններից հեռավար ձևաչափով։ Շուտով մարզեցի երեխաների նախագծերը կներկայանան նոր առաջարկներով։😎 🤝Միջոցառման գխավոր գործընկեր` AraratBank OJSC 📢 Աջակիցներ՝ TCF Team (The Crowdfunding Formula), Mamble, Zangak Publishing House, Karapp, DreamShots AM, NigMa quest & teambuildings, Վարդենիսի Համայնքապետարան, Վարդենիսի Մշակույթի Պալատ: Միջոցառման կազմակերպիչ` ՄԵՄ Կազմակերպչական գործընկեր` Skill - Event Marketing Company

    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
      +12
  • #ԴեմԱռԴեմ-ի արդյունքները երկար չսպասեցրին… 📣 «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումը կապող օղակ դարձավ կրտսեր ու ավագ սերունդների միջև: Երիտասարդ առաջնորդների յուրօրինակ փորձառության մասին ելույթները տպավորեցին Հայաստանի ամենահաջողակ մասնագետներին, գործարարներին, մտավորականներին: Դե՜, իհարկե, այս ամենին հաջորդեցին համագործակցության առաջարկները։ 👇 🔹17-ամյա Մարիամը հյուրընկալվեց «ԱպաԿենտրոն» փոդքասթի եթերում, նպատակասլաց աղջկա համայնքային գործունեությանն ու հայրենի գյուղում հիմնադրած «Արի» հակասրճարանին անդրադարձավ նաև BanksNews.am-ը առանձին ռեպորտաժով։ 🔹Դրախտիկից Անգելինան ու Նարեն գյուղում շուտով երիտասարդական կենտրոն կհիմնեն, որտեղ որակյալ կրթաժամանցային միջոցառումների պակաս չի լինի՝ ի շնորհիվ կարևոր կապերի, 🔹Աղավնին ու ընկերները փորձառու մասնագետների աջակցությամբ Ջավախքում կմեկնարկեն հայկականության պահապանման նոր նախագիծ։ Շարքը շարունակելի է. երիտասարդ առաջնորդները կերտում են հաջողության նոր պատմություններ, այնպես որ` ԴեմառԴեմ-ի արդյունքների մասին դեռ շա՜տ եք լսելու։ 🤩

    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
      +12
  • ➡️ Ուղղությունը՝ #դեպի_մարզեր, հանձնառությունը՝ #փոխել_կյանքեր Մարզերում կրճատվում է երիտասարդական ներուժը, որի հիմնական պատճառը աճի հնարավորությունների սակավությունն է։ 😲 Այս ամենի հետևանքով են ձևավորվել երկրի ոչ համաչափ զարգացման միտումները։ Իսկ հիմա պատկերացրեք, որ Դուք ունեք առնվազն 1 մարզեցի երեխայի կյանքը փոխելու, նրան հնարավորություններով և զարգացնող միջավայրով ապահովելու հնարավորություն։ 💚 #ՄԵՄ-ը առաջարկում է վերցնել հանձնառություն և միասին կերտել հայրենատեր առաջնորդներ՝ հանուն երկրի համաչափ զարգացման։ Դուք կարող եք դառնալ մարզեցի երեխայի #հանձնառու՝ ամսական նվիրաբերելով ընդամենը 8.000 դրամ, որի շնորհիվ ապագա առաջնորդը կստանա` 👇 ▪️ 21-րդ դարի հմտություններ ու համընդհանուր գիտելիքներ, ▪️ փորձառու մենթորներ, արդյունավետ կապեր և բոլոր մարզերից ու սփյուռքից գաղափարակից ընկերներ, ▪️ նախագծային փորձառություն (պրակտիկա) կամավորությամբ, ▪️ համակարգչային տեխնիկա, ▪️ աշխատանք մարզում, ▪️ փոփոխություններ բերողների միջավայրում գտնվելու և դրանց մասնակցելու հնարավորություն։ ✅ Դուք կարող եք ընտրել անհատ երեխա կամ երեխաների կատերգորիա (օրինակ՝ Ձեր հայրենի բնակավայրից, Սյունիքից մեկ երեխա, դպրոցական/ուսանող և այլն), ում եք ցանկանում հովանավորել, իսկ մենք 2 ամիսը մեկ կուղարկենք Ձեզ այդ երեխա(ներ)ի զարգացման տեմպերի և առաջընթացի հաշվետվություն։ 📈 Այո՛, չափելի, թափանցիկ և հաշվետվողական մոտեցում… 🤗 Համալրե՜ք պատասխատվություն վերցնողների շարքերը, միացեք ամսական բաժանորդագրությանը reArmenia հարթակում։ https://lnkd.in/e2YW-b35

    • No alternative text description for this image
  • ✨️ #ԴեմԱռԴեմ-ի ողջ էներգիան ու զգացողությունները` 2 րոպեում ԴեմԱռԴեմ․Սերունդների երկխոսություն մարզային ֆորումը հարթակ տրամադրեց այն երիտասարդներին, որոնք եկել էին ապացուցելու` հաջողությունները, փորձն ու գիտելիքը տարիքային սահմաններ չեն ճանաչում։ Գլխիվայր ֆորումը նպաստեց կրտսեր և ավագ սերունդների միջև համագործակցային կապերի ձևավորմանը, որը, անշուշտ, կօգնի զարգացնել երիտասարդների կողմից ստեղծված նախագծերը և նոր գաղափարներ կյանքի կոչել։ 🤝 Միջոցառման գխավոր գործընկեր` AraratBank OJSC    📢 Աջակիցներ՝ TCF Team (The Crowdfunding Formula), Mamble, Zangak Publishing House, Karapp, DreamShots AM, NigMa quest & teambuildings, Վարդենիսի Համայնքապետարան, Վարդենիսի Մշակույթի Պալատ։ Միջոցառման կազմակերպիչ` ՄԵՄ Կազմակերպչական գործընկեր` Skill - Event Marketing Company

  • 📢 Երբ #ԴեմառԴեմ-ում խոսքը մեծինն էր.. Երիտասարդ առաջնորդների ելույթներից բացի, «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» մարզային ֆորումի օրակարգում էր նաև «Առաջնորդները` փոփոխությունների սկիզբ» թեմայով պանելային քննարկումը, որը վարեց «Նժար» փոդքասթի հիմնադիր Անգելնինա Աֆյանը։ Քննարկմանը մասնակցեցին. 🔹️ TCF ընկերության համահիմնադիր Մարիամ Համբարձումյանը, 🔹️ «Այբ» հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, 🔹️ AraratBank-ի գործադիր տնօրենի հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական Աննա Ալլահվերդյանը, 🔹️ «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ-ի նախագահ Մայիս Մարգարյանը, 🔹️ Mamble ընկերության հիմնադիր Սոնա Մամյանը, 🔹️ reArmenia համագործակցության հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը։ Արդյունավետ քննարկման ընթացքում պանելիստները տվեցին մի շարք հարցերի պատասխաններ` ինչպիսին է իրական առաջանորդի կերպարը, որն է նրա առաքելությունը և ինչ մեթոդներով ու տարբերակներով կարող է իրագործել իր առջև դրված նպատակները։ Արդյունքում՝ դահլիճում գտնվող երիտասարդները ստացան կարևոր խորհուրդներ և մեծ ոգևորություն։ 🤝 Միջոցառման գխավոր գործընկեր` AraratBank OJSC    📢 Աջակիցներ՝ TCF Team (The Crowdfunding Formula), Mamble, Zangak Publishing House, Karapp, NigMa quest & teambuildings, DreamShots AM, Վարդենիսի Համայնքապետարան, Վարդենիսի Մշակույթի Պալատ։ 🔸Միջոցառման կազմակերպիչ` ՄԵՄ 🔸Կազմակերպչական գործընկեր` Skill - Event Marketing Company

    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
      +12

Similar pages

Browse jobs