03/02/2021 14:14
Ղարաբաղում ռուս խաղաղապահները կրակային վարժանքներ են անցկացրել
Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները պլանային մարտական վարժանքների շրջանակներում Ստեփանակերտի ուսումնավարժարանում մշակել են մի շարք ուսումնական առաջադրանքներ:
Զրահափոխադրիչների անձնակազմի հետ վարժանքների ընթացքում անցկացվել են տեսական և գործնական վարժանքներ ԲՏՌ-82-ի ընթացքային մասի շահագործման և հաստիքային սպառազինության սպասարկման կարգի վերաբերյալ:
Զրահամեքենաների անձնակազմը մշակել է մեծ արագությամբ կոշտ տեղանքով վարման տեխնիկա` հաղթահարելով տարբեր խոչընդոտներ, ինչպես նաև կատարել հսկիչ կրակային վարժություններ ԲՏՌ-82Ա-ի հաստիքային սպառազինությունից մեկական և խմբային թիրախների վրա:
Չնայած դիտակետերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությանը, Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարությունը նախատեսել է դասընթացներ՝ մարտական պատրաստվածության հիմնական տեսակների, այդ թվում ՝ մարտավարական, կրակային, ինչպես նաև մարտական մեքենաների և այլ հատուկ ավտոմեքենաների վարման գծով:
Ընդհանուր առմամբ, մարտական պատրաստությանը ներգրավված է մոտ 200 ռուս զինծառայող: