#GROW Job Expo 2023 Call for Companies
Հինգերորդ տարին անընդմեջ, 2023 թ. մայիսի 13-ին և 14-ին Երևան Էսպո Կենտրոնում (նախկինում Մերգելյան Էքսպո կենտրոն), «Երիտասարդները հանուն փոփոխության» հասարակական կազմակերպոթյունը նախաձեռնում է GROW աշխատանքային էքսպոն։
Ամեն տարի GROW էքսպոն միավորում է շուրջ 3000 երիտասարդների, աշխատանք փնտրողների և երիտասարդ մասնագետների՝ լրացնելու աշխատող-աշխատատու կապի բացը։ Այս տարի մեզ կմիանան 50-ից գործատուներ, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, որոնց հետ երիտասարդները հնարավորություն կունենան ծանոթանալ, տեղեկանալ աշխատանքային հնարավորություններին, ինչպես նաև թողնել իրենց ինքնակենսագրականները։
Հայտադիմումը լրացնելուց անմիջապես հետո նշված էլեկտրոնային հասցեն կուղարկվի աշխատանքի տոնավաճառի մասնակցության հրավերը, որտեղ նշված կլինեն մասնակցության պայմաններն ու չափանիշները: